ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես միջնորդ, պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: Այդ մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, գրում է armenpress.am-ը:
Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կսկսվի գործընթացը՝ Ամատունին պատասխանեց՝ իրենք չեն կարող ասել: «Պատրաստակամությունը կա, կողմերը տեղյակ են, ամեն ինչ կախված է համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն այս հարցով: Կողմերը նաև պետք է մեզ դիմեն այս հարցով»,-ասաց նա:
--00—ԼՄ