Հայաստանը նախ պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից, ապա մտածի`ինչ անել. Բաղդասարով

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Բաղդասարով

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին որոշումը մեծ հաջողություն է «Ադրբեջան-Թուրքիա» դաշինքի համար: k-Politika.ru-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

Նրա գնահատմամբ՝ այս հակամարտությունում հաղթանակ տարավ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Նրանք միասին զորք հավաքեցին, որը քանակով բազմակի անգամ գերազանցում էր ԼՂ զինված ուժերին, և հարվածեցին նրանց: Ընդ որում՝ չնայած քանակական գերազանցությանը, ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունեցավ, բայց արդյունքում ամեն ինչ ավարտվեց Բաքվի և Անկարայի հաղթանակով: Թուրքիան այժմ ամրացավ Հարավային Կովկասում: Այսինքն՝ ընդլայնեց իր աշխարհաքաղաքական ազդեցությունը:

Հարցին՝ իսկ ովքե՞ր են պարտվող կողմերը, միայն Հայաստանն ու Արցախը, թե նաև ՌԴ-ն, Բաղդասարովը պատասխանել է.

«Ես կարծում եմ, որ այս հակամարտությունում պարտվեցին և Հայաստանը, և Ռուսաստանը»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք այս հրադադարը վերջնական է, պատերազմն ավարտվե՞ց, փորձագետն արձագանքել է.

«Ես կարծում եմ՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Այժմ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից և մտածի՝ ինչ անել հետո: Ամեն դեպքում, հակամարտությունը սպառված չէ, ամեն ինչ դեռ առջևում է»:

--00--ԱԹ