Ժողովուրդ ջան, չկարծեք՝ ձեզ խաբել են, մեզ՝ ոչ․ բոլորին խաբել են․ Մարուքյան

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

․

Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որը, խայտառակ փաստաթուղթ է, որևէ մեկը չէր կարող սպասել, որ ժողովրդին 40 օր կասեն, որ դուք հաղթում եք, իսկ վերջում կասեն՝ պարտվել եք: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Գիտեինք, որ տարածքային լուրջ կորուստներ ունեինք, բայց ասում էին՝ հաղթում ենք, զոհերի իրական թիվը չէր ներկայացվում: Մենք պահանջում էինք, որ անվտանգության նիստ լինի, հետո 2 խմբակցությունով հանդիպում էինք պահանջում: Վարչապետն ինձ նամակ է գրում, ասում է, որ վիճակը կայուն չի, որ կայունանա, կկազմակերպվի, կհանդիպենք, կխոսենք: Ես պատասխան եմ գրում, որ եթե կայուն լիներ, հանդիպում չէինք կազմակերպի»,- պատմեց Մարուքյան և հավելեց․

«Այդ հանդիպումը տեղի չի ունենում, և մի քանի ժամ անց, ստորագրվում է այդ փաստաթուղթը: Ասում է՝ կոնկրետ բան չկա, բայց, փաստորեն, կա կոնկրետ փաստաթուղթ, որը ստորագրվում է: Ժողովուրդ ջան, չկարծեք՝ ձեզ խաբել են, մեզ՝ ոչ: Բոլորին խաբել են»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ և քննարկել ռազմական դրությունը հանելու հարցը, սակայն  ԳՇ պետը իրեն հորդորել է այս պահին չհանել ռազմական դրությունը՝ հաշվի առնելով զինված ուժերում բազմաթիվ անելիքները և խնդրել է 7 օր սպասել և հնարավորություն տալ ՀՀ զինված ուժերին:

--00--ԱՀ