Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կարող է հրաժարական տալ. Զատուլին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

զատուլին.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ստորագրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, կարող է մոտ ապագայում հրաժարական տալ: Gazeta.ru-ի հետ զրույցում նման գնահատական է տվել Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: 

«Գործող նախագահը շատ դժվար իրավիճակում է: Երկրի ղեկավարի կարգավիճակում նրա օրերը հաշված են: Մի քանի շաբաթ առաջ արդեն պատասխանատու քաղաքական գործիչները խոսում էին իշխանությունը զինվորականներին հանձնելու անհրաժեշտության մասին: Փաշինյանը «Թավշյա հեղափոխության» հանրահայտ առաջնորդից դարձավ ոչ հեղինակավոր գործիչ»,- ասել է նա:

Զատուլինի գնահատմամբ` ձեռք բերված պայմանավորվածությունները չեն գոհացրել հակամարտության երկու կողմերին էլ:

«Այս համաձայնությունը երկու կողմի համար էլ ստիպողական է: Ադրբեջանը շատ ավելին էր ակնկալում և Թուրքիայի միջոցով ավելի հզորացնում էր իր հարձակման ծավալները, իսկ Հայաստանը պարտվեց և կորցրեց նախապես զբաղեցրած տարածքները»,- ասել է նա:

--00--ԱԹ