Իրանը հուսով է, որ Արցախում մարտերի դադարեցումը կհանգեցնի խաղաղության տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

քաղաքական

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը։ Այս մասին գրում է Tasnim News Agency-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է  մարտական գործողությունների դադարեցմանը։

Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց»,- ասված է հայտարարության մեջ:

Նշված է նաև, որ Իրանը պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա։

--0--ԿԿ