ԵՄ-ն Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ միայնակ թողեց․ Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

․

ԵՄ-ն որոշեց Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում միայնակ թողնել։ Այս մասին Twitter-ում գրել է հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը։

«Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի և շուտով ԵՄ-ն կվճարի իր գործած սխալների համար»,-  գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Ըստ պատգամավորի Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր կկանխեր դրա շարունակությունը։

Հիշեցնենք, որ Արցախում մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում։