Վիրավորական է այն պիտակավորումները, թե ստորագրված համաձայնագիրը դավաճանություն է

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

պն տոնոյան.

«Վիրավորական է այն պիտակավորումները, թե ստորագրված համաձայնագիրը դավաճանություն է, որովհետև Զինված ուժերը, ՊՆ ամբողջ համակարգը զինվորականներով և քաղաքացիական ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքն, արել են առավելագույնը, որպեսզի մենք հաջողության հասնենք», - այս մասին Առաջիլ ալիքի եթերում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարի հաղորդմամբ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է եղել, որ հայկական կողմը մատակարարումների առումով գործել է տոտալ բլոկադայում։

«Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված զինված ուժերի։ Ինձ կարող են հարցնել, թե ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել. սպառազինված ենք եղել, բայց քանակական և ռեսուրսների առումով, կարծում եմ՝ ՀՀ-ի Ադրբեջանի հնարավորություններն, անհամեմատելի են», - ասաց նախարարը։

--00--ԱՀ