Պուտինն ու Էրդողանը կարևորել են ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռքբերումը

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

Պուտին Էրդողան.

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման հարցը:

«Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար:

Կարևորվել է կրակի լիարժեք դադարեցման մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ փոխգործակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ

Կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ՝ հայտարարության մեջ նշված միջոցառումների իրականացման համատեքստում։