Ավելի քան 200 ռուս խաղաղապահներ արդեն Հայաստան են ժամանել․ ՌԴ ՊՆ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News  

․

ԻԼ-76 ինքնաթիռներով Հայաստան են ժամանել ավելի քան 200 ռուս խաղաղապահներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ներկայում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողների հետ ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի 12 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 200 զինծառայող, զրահամեքենաներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ։

ՌԴ ՊՆՆախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

--00--ԱՀ