Ոստիկանության զգուշացումն ու ընդդիմադիրների հավաքը. ով այսօր ելույթ կունենա. «Ժողովուրդ»

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 17 կուսակցությունների խորհուրդը երեկ հայտարարեց, որ այսօր՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում հայտարարում է հանրահավաք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կուսակցության առաջնորդները որոշել են անձամբ Ազատության հրապարակում ներկայացնել այն ելքերը, որոնք իրենց տեսնում են Արցախի շուրջ ստեղծված հարցի շուրջ:

Իսկ ովքե՞ր են այն կուսակցությունների ղեկավարները, որոնք ներկա կլինեն հանրահավաքին. նրանք են «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Ազգային օրակարգ»-ից Ավետիք Չալաբյանը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունից Վազգեն Մանուկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցությունից Արամ Հարությունյանը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունից Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից Սուրեն Սուրենյանցը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»-ից Վահրամ Մկրտչյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Խոսրով Հարությունյանը,

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:

Սակայն հավելենք, որ ոստիկանությունը զգուշացրել է՝ ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելը:

Ավելի մանրամասն՝թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ