Պետությունը 45 օր խաբել է բոլորիս. ոչ մեկը հրաժարական չի տվել, ներողություն չի խնդրել

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

,

Որպեսզի հասկանաք, թե մարդկային ինչ ցածրակարգ տեսակի հետ գործ ունենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

«Կապիտուլյացիայի պայմանագրի հայտարարումից հետո անցել է մեկուկես օր, պարզվել է, որ պետությունը 45 օր խաբել է բոլորիս. ոչ մեկը հրաժարական չի տվել, ներողություն չի խնդրել, փոխարենը վարչապետը զոհված զինվորների համար կանչել է վրեժի, փոխվարչապետը սպառնացել է, որ հանրահավաք չի կարելի անել, իսկ Պաշտպանության նախարարը վիրավորական է համարել այն, որ կապիտուլյացիայի համաձայնագիրը կոչում են պարտվողական»,- գրել է նա:

--00--ԱՀ