Ռազմական գործողությունների դադարեցնելու որոշումը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

զախարովա

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, «Ռոսիա -24»-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Լաչինի միջանցքի տարածքում տեղադրվել են ռուս խաղաղապահների առաջին անցակետերը:

--00—ԼՄ