Ռուս խաղաղապահներով ևս 3 ինքնաթիռ է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

ԻԼ -76

 ՌԴ ռազմական տրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով ևս երեք Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հկամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական տրանսպորտային ավիացիայի՝ ռուս խաղաղապահներով բեռնված երեք Իլ-76 ինքնաթիռ 2020 թվականի նոյեմբերի 11-ին օդ են բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

 --00—ՄՀ