Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցին․ ՌԴ գլխավոր շտաբ

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News   

խաղաղպահներ

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են Ղարաբաղում ռազմական գործողությունները, նրանց զինվորականները մնում են զբաղեցրած սահմաններում։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գլխավոր շատբը։

Աղբյուրը՝ հայտնում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղպահներն ունեն ՀՄՄ և զրահամեքենա «Тигр» և «Тайфун» տեսակի։

Ղարաբաղում ռուսական վերահսկող անցակետերի հանձնարարություններն ըստ ՌԴ գլխավոր շտաբի

  • հավաքել տեղեկություններ կրակի դադարեցման խախտումների մասին և այդ տվյալները փոխանցել խաղաղապահների հրամանատարներին
  • ապահովել տարանցիկ տրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը
  • խաղաղ բնակչության նկատմամբ հակաօրինական գործողությունների ճնշում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի կազմի մեջ է մտնում նաև ռազմական ոստիկանությունը։

Ռուսաստանը Ղարաբաղի շփման գծի երկայնքով կտեղադրի 16 հսկիչ կետ։

անցակետ

Ռուսասկան խաղաղապահները ուղիղ կապ են ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ, հնարավոր պատահարների մասին տեղեկացնելու համար։

Ռուսական խաղաղպահները վերահսկողության տակ են վերցրել Լաչինի միջանցը, տեղակայվել են ժամանակվոր անցակետեր։

լաչին

--00—ՄՀ