Ազատության հրապարակում իրավիճակը լարված է. ծեծկռտուք, բախումներ, բերման ենթարկվողներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24News  

Ազատության հրապարակում իրավիճակը թեժացել է: Տեղի է ունեցել բախում ոստիկանների ու ցուցարարների միջև․ ցուցարարները բերման են ենթարկվում: 

Նշենք, որ այսօր 17 կուսակցությունների՝ նախատեսվող հանրահավաքի մեկնարկից առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել իրանագետ Վարդան Ոսկանյանին, ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, նրա ամուսնուն՝ Արա Դեղտրիկյանին, և մի շարք այլ անձանց: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույն ընթացքում տնից էին կալանավորել:

Հիշեցնենք, որ որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00--ԱԹ