ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Վրացական կողմը Երևանի և Բաքվի խնդրանքով բացառություն է արել և թույլատրել է իր օդային տարածքն օգտագործել սահմանափակ ժամանակով ռուսական ինքնաթիռների համար, որոնք իրենց զորամիավորման մասը Լեռնային Ղարաբաղ են տեղափոխում որպես խաղաղապահ առաքելություն: Այդ մասին «Ռիա Նովոստիին հայտնել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմի խնդրանքի հիման վրա, որպես բացառություն, ռուս խաղաղապահների զորախմբի մի մասը նախապես պայմանվորված, սահմանված և սահմանափակ ժամկետով կտեղափոխվի առճակատման գոտի Վրաստանի օդային տարածքով», - ասել է Աբաշիձեն:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ