Արայիկ Հարությունյան՝ Դուք պատասխանատու եք Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ, հեռացեք

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News

․

Արայիկ Հարությունյան՝ Դուք պատասխանատու եք Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ՀԵՌԱՑԵ՛Ք, ԴՈւՔ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՏ ՇՈւՏՎԱՆԻՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՁԵՐ ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆԸ ՄԵՐ ԵՐԿՈւ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ Ու ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ!!! Երբ լսեցինք Նիկոլի պահանջով Արայիկ Հարությունյանի արված ֆեյսբուքյան լայվը, պարզից էլ պարզ էր, որ այն ծայրից ծայր բանսարկություն էր։ Արայիկ Հարությունյան՝ Դուք պատասխանատու եք Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։

Իսկ հիմա խնդրում ենք Արցախի Հանրապետության դեռևս գործող նախագահ Արայիկ Հարութունյանին պատասխանել հետևյալ հարցերին.

* Ինչու Նիկոլի և Արգիշտի Քյարամյանի հետ քանդեցիք ու բարոյազրկեցիք ԱԱԾ-ն, որ հետո կանգնեցիք դատարկ տաշտակի առաջ։

* Ինչու հրաժարվեցիր հանդիպել Արցախի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Նիկոլն է՞ր արգելել։

* Ինչու չընդդիմացար Նիկոլին, երբ տեսնում էիր, որ նա բանակցությունները ակնհայտ տանում է փակուղի և վարում պարտվողական քաղաքականություն

ռուսներն առաջարկեցին հանձնել 5 շրջան ու պահել Լաչինը, Քելբաջարն ու ամբողջ Արցախը։

* Ինչու չհանեցիր Մասիս Մայիլյանին, որի մուտքը Ռուսաստան արգելված է, քանի որ սորոսականի պիտակ ունի։ Մինչև վերջ պահեցիր։

 Ինչու թողեցիր, որ Աննա Հակոբյանը միջամտի ռազմական գործողություններին։

Ավելին, Փաշինյանի իշխանության գալուց բազմիցս հայտարարել եք, որ լինելով Արցախի պետնախարար մասնակցել եք հեղափոխությանը, լինելով պետական պաշտոնյա օժանդակել ՀՀ-ում իշխանության բռնազավթմանը: Բազմաթիվ անգամ Վիտալի Բալասանյանը հանդիպելով Ձեր հետ խնդրել ու հորդորել է, որ հեռու մնաք Նիկոլի հակահայ պրոյեկտից՝ ընդհուպ այն արել է հրապարակային: Հարց՝ արդյոք կայիք Նիկոլի պրոյեկտում: Սեպտեմբերի 27-ին, ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից անցած երկու օր, Վիտալի Բալասանյանը , մարտական գեներալներն ու հրամանատարները Ձեզ և Նիկոլին նույնիսկ խնդրել են, որ նրանց վստահեք ամենածանր ճակատը: Շուշիի ուղղությամբ, երբ, որ մեր զորքերը նահանջում էին, կրկին Վիտալի Բալասանյանը խնդրեց իրեն վստահել այդ ճակատը: Դուք և Նիկոլը մերժեցիք: Արդյոք պլանավորված էր Շուշին հանձնելը, պատասխանը տվեք:

Արայիկ Հարութունյան հեռացեք, Դուք և Նիկոլ Փաշինյանը շատ շուտվանից կորցրել եք ձեր վստահությունը մեր երկու հայկական հանրապետությունների և մեծ հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ»:

--00--ԱՀ