Շերը Հայաստանին ու Արցախին օգնելու խնդրանքով դիմել է ԱՄՆ կառավարությանը. տեսաուղերձ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

տեսաուղերձ

Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) տեսուղերձ է հղել, որում ԱՄՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասով։ Ըստ նրա՝ բացի կորոնավիրուսից, նախագահական ընտրություններից՝ աշխարհում կա մեկ այլ կարևոր խնդիր ևս, այն է՝ հայ ժողովրդի էթնիկ մաքրումը Արցախից: Հոլովակը հրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։

«Մեր աշխատանքը դեռ ավարտված չէ, մեր ժողովուրդը դեռ աջակցության կարիք ունի, և դուք կարող եք ինչ-որ բան անել։

Խնդրում եմ, միացե՛ք ինձ ու իմ հայ քույր Շերին՝ այս կարևոր ուղերձով կիսվելու համար»,- գրել է Իսրայելյանը։  

--00—ԼՄ