ՄԱԿ-ը կոչ է անում դուրս բերել վարձկաններին Լեռնային Ղարաբաղի տարածքից. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

վարձկան

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայյտնում է, որ Վարձկանների օգտագործման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետները կոչ են արել անհապաղ դուրս բերել բոլոր անօրինական զինված խմբավորումները Լեռնային Ղարաբաղի տարածքից:

«Կոչ ենք անում կողմերին և նրանց աջակցող պետություններին անհապաղ հետ կանչել վարձկաններին և նրանց հետ կապված անձանց և չմասնակցել հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը», - նշվում է հայտարարությունում:

Ըստ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի փորձագետների՝ վարձկաններին ադրբեջանական կողմն օգտագործում էր Թուրքիայի աջակցությամբ, իսկ գրոհայիններն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված են եղել մասնակցել պատերազմին:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր: Համաձայն դրա՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

--00—ԼՄ