Ֆրանսիայի և ԱՄՆ մեր գործընկերները կգան Մոսկվա՝ ԼՂ համաձայնագրի շուրջ քննարկումների. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Լավրով.jpg

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի ԱՄՆ նոր ղեկավարությունից, կարո՞ղ է Վաշինգտոնը կառուցողական դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Արձագանքելով դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անարդյունավետ հանդիպումներ է անցկացրել ԼՂ հարցով՝ Լավրովը նշեց.

«Ես չէի ասի, թե անարդյունավետ են եղել դրանք: Ռազմական գործողությունների հենց սկզբից համանախագահների կողմից, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, եղել են քայլեր»:

Նա հիշեցրեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ կրակի դադարեցման հարցով, նշեց՝ այս ամենը չաշխատեց, բայց ստեղծեց քաղաքական զանգված ՝ ԵԱՀԿ Մխ համանախագահների նախաձեռնությամբ, ում դերն իրենք ընդգծում են: Այդ ամենն, ըստ Լավրովի, ստեղծեց հիմք, որ վերջին օրերին ամեն դեպքում միջազգային հանրության կամքը, որ համանախագահների բազմաթիվ հայտարարություններում ամրագրված էր, տեղափոխվի գործնական քայլերի դաշտ:

«Ես զրուցել եմ իմ ֆրանսիացի գործընկերների հետ, գործընկերներս էլ կապի մեջ են եղել ԱՄՆ հետ, նրանք կարծես հարցնում են՝ ինչպե՞ս եղավ, մեզ մանրամասն բան չասացիք: Նախագահ Պուտինն ասել է, որ մենք աշխատում ենք համանախագահների շարադրած դիրքորոշումների հիման վրա հրադադարի ուղղությամբ: Բանակցությունները մի քանի օրերին ակտիվորեն տեղի էին ունենում՝ օրական 24 ժամ, մի քանի զրույց օրվա ընթացքում: Եթե մանրամասներ իմանալու ցանկությունը նշանակում է ամեն բանակցությունից հետո տեղեկացնել նրանց, դա ֆիզիկապես անհնար էր: Այն բացատրությունները, որ մենք տվեցինք արդյունքում, դա, կարծում եմ, մեր գործընկերները ճիշտ են ընկալել, ես դա զգացի երեկ իմ զրույցի ընթացքում»,- ասաց նա: 

Լավրովն ընդգծեց՝ իրենք որևէ կերպ չեն ցանկանում հեռանալ գործընկերներից, ավելին, նրանց հրավիրել են Մոսկվա, առաջիկա օրերին վերջիններս այստեղ կլինեն՝ մանրամասն զրուցելու, թե ինչպես կարող են նպաստել համաձայնության իրականացմանը:

--00--ԱԹ