Ում փողերով է իշխանությունը պահում հազարավոր ֆեյքեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

քաղաքական

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, թե ում փողերով է իշխանությունը պահում տասնյակ հազարավոր ֆեյքեր, ֆեյք կայքեր:

Նա, մասնավորապեսմ, նշել է.

«Խաչատուր Սուքիասյան-նույն ինքը՝ Գռզո

Սամվել Ալեքսանյան-նույն ինքը՝ Լֆիկ

Արտակ Սարգսյան-նույն ինքը՝ ՍԱՍ-ի Արտակ

Վիգեն Բադալյան-նույն ինքը՝ Վիվառոյի Վիգեն

Հիշեք այս նողկալի գործիքների անունները։ Սրանց փողերով է իշխանությունը պահում տասնյակ հազարավոր ֆեյքեր, տասնյակ ֆեյք լրատվական կայքեր՝ իշխանության ընդդիմախոսների դեմ ամենալկտի եւ ամենանողկալի արշավներ կազմակերպելու, մեր ընտանիքներ մտնելու համար։

Երկրում ատելության, թշնամանքի, հային հայի դեմ հանելու, սեփական ժողովրդի դեմ ֆեյսբուքյան հիբրիդային պատերազմ վարելու ոսկե հովանավորները սրանք են։

Հիշեք սրանց անունները։

Սրանց անգամ հումանիտար միջանցք չպիտի թողնվի։

Տականքներ»:

--0--ԿԿ