Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեծ վախկոտություն է դրսևորել. Բուայե

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

Բուայե

Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեծ վախկոտություն է դրսևորել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

«Հայերը կորցնում են նախնիների հողերը, իսկ մենք աչք ենք փակում:

Երբ ես պայքարում էի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Մայր Հայաստանը, որ պաշտպանում է իր որդիներին» հուշարձանի տեղադրման համար, ես անգամ չէի կարող պատկերացնել մեր երկրի կողմից նման պասիվություն:

Ինձ համար կարևոր է հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս էթնիկ զտման զոհերի հիշատակին: 

Ես սատարում էի Ժուլիեն Ռավիեին, Սիլվեն Սուվեստրին, Ֆիլիպ Խոզյան, Դիդիե Փարաքյանին, Իզաբել Սավոնին և Ժոզեֆ Առաքելին»,- գրել է նա:

--00--ԱԹ