Սեմյոն Պեգովը ֆիլմ է պատրաստում Արցախի 45-օրյա պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը Շուշիից ուղիղ միացման ժամանակ հայտնեց՝ Wargonzo նախագիծն ավարտում է իր աշխատանքն Արցախում: Լրագրողը տեղեկացրեց, որ Ֆիլմ են պատրաստում Արցախի 45-օրյա պատերազմի մասին:

Նա նշեց, որ երբեմն կրակոցներ են լսվում, երբեմն դիպուկահարն է աշխատում, բայց դրանք առանձին դեպքեր են:

«Մենք կվերադառնանք Արցախ, և ոչ մեկ անգամ, կլուսաբանենք՝ ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ինչպես է ապրում ժողովուրդը, մենք անտարբեր չենք այս ժողովրդի, այս հողի ճակատագրի հանդեպ»,- ասաց նա:

Պեգովը հույս հայտնեց, որ Երևանում կլինի իրենց ֆիլմի պրեմիերան, ֆիլմի, որ կպատմի՝ ինչպիսին էին պատերազմի այս 45 օրերը: Նա նաև տեղեկացրեց՝ Արցախում էին, սպասում էին խաղաղապահներին, այժմ ստիպված են հեռանալ այլ թեժ կետեր՝ վերադառնալու ակնկալիքով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս