Նոյեմբերի 15-ից հետո մեծ պատերազմ է սկսվելու հանձնած հողերի վրա. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Շատ լուրջ վերլուծաբաններ են համոզված պնդում, այդ թվում օտարերկրյա, որ Շուշին հնարավոր չէր հանձնել, եթե չլիներ ուղղակի դավաճանություն, և դա շատ ցավոտ է։ Ամբողջ աշխարհն իմացավ որ մենք հանձնել ենք Շուշին, որովհետև հայերը դավաճանել են իրենց բանակը, այ դա է ամենամեծ ցավը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

«Պատերազմի օրերից լսում եմ այդ անհեթեթ խոսքերը, թե ռուսները պետք է մեզ օգնեն։ Ինչո՞ւ պետք է օգնեն, էդ դուք ռուսի ախպերն եք, ինչն եք։ Երկուսուկես տարի թքում էիք ռուսների վրա, ԱԱԾ-ի ու ԱԽՔ-ի ղեկավարներին սորոսականների եք նշանակում, ու դրանից հետո ուզում եք ռուսը ձեզ օգնի՞, ձե՞ռ եք առնում»,- նշել է Գրիգորյանը:

Նրա պնդմամբ, շուտով պատերազմ է լինելու։ 

«Նոյեմբերի 15-ից հետո կարելի է ժամանակացույցը միացնել, թե երբ կլինի, մյուս օրը, երեք ամսից, թե մեկ տարուց, չեմ կարող ասել, բայց որ այդտեղ, այդ նույն հանձնած տարածքների վրա Ռուսաստանն ու Թուրքիան իրար կսմիթներ են անելու, տեսնեն թե առաջինը ով է վախենալու, էդ փաստ է»,-ասել է Գրիգորյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ