Գնա կորի․ այս խայտառակ կապիտուլյացիան նաև քո խղճին է․ Աշոտյանը՝ Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

․

ՀՀ ԱԳ նախարարը այնքան թուլակամ էր և ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որևէ լուրջ հաջողության չհասանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի գրառումը՝ ստորև․

«Դավաճանանների թիմի հերթական անթասիբ ներկայացուցիչն է փորձում կենդանության նշաններ ցուցադրել։ Խոսքս ԱԳ խայտառակ նախարարի մասին է։

Մի նախարարի, ով՝

2018-ից սկսած նպաստեց Արցախի բանակցային գործընթացում մեր անփառունակ ձախողումներին։

2018-ից իր լուման ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների թուլացման մեջ։

Միջազգային մամուլում խայտառակ էր լինում, հատկապես՝ Արցախի հարցով։

Իրանի հետ հարաբերություններում այնպիսի «հաղթանակների» հասավ, որ մինչեւ պատերազմ աղաչում էր Թեհրանին իրեն այց տալ Իրան ու արևելյան ձևերով սիրուն մերժվում։

Դրսում ավելի շատ գործող վարչակազմի շահերն էր ներկայացնում, քան մեր ազգային օրակարգը։

Արտերկրում գովազդում էր «թավշյան», Արցախի հարցի փոխարեն։

2018-2019 թթ փաստացի հանեց Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով Թուրքիայի համար:

Այնքան թուլակամ էր և ապիկար, որ պատերազմի ընթացքում դիվանագիտական ճակատում այդպես էլ որևէ լուրջ հաջողության չհասանք։

Պաշտոնավարումը սկսեց հայտարարելով, որ նա այլևս դիվանագետ չէ, այլ քաղաքական թիմի անդամ։

Գնա կորի։ Այս խայտառակ կապիտուլյացիան նաև քո խղճին է։ Թեպետ քեզ որտեղից խիղճ»,- գրել է Աշոտյանը։

--00--ԱՀ