ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործչի օգնական Գեղամ Պետրոսյանը։
«Շարմազանովին ազատ արձակեցին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Շարմազանովը ձերբակալել էր ԱԱԾ-ն՝ նրան մեղադրելով ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու մեջ։