Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին խնդրել է իրենց միջանցք տրամադրել Շուշիում. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ՌԴ ՊՆ-ում @wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում ոչ մի մուտք դեպի Շուշի:

Ըստ աղբյուրի՝ չես կարող Բաքվում ավտոբուսով նստել և հասնել Շուշի: Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատայինների ստեղծածն է՝ Հադրութով  դեպի նույն այն «Դժոխքի ձորով»: Բայց այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա՝ բացառությամբ թրթուրավոր տեխնիկայի համար նախատեսվածի: Ահա թե ինչու քաղաքից դեռևս չկա մեկ ռեպորտաժ: Այնտեղ հասնելը բարդ է:

Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանը, անշուշտ, նորմալ ճանապարհ կկառուցի «Դժոխքի կիրճով» որոշ ժամանակ անց, բայց դեռ քաղաքի «վերահսկողությունը» մնում է անվանական:

Աղբյուրը նաև հայտնում է՝ ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել պայմանագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ:

--00—ԼՄ