Լավրովն ու Մնացականյանը քննարկել են եռակողմ հայտարարության դրույթների իրականացման հարցերը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:

--00--ԱԹ