ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայազգի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում Ջիգարխանյանը մեքենան վարելիս ասում է «ֆսյո»:
Տեսանյութին կից Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան գրել է. «...всё, балик джан...»:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծվել են 2018 թվականին: Անվանի դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։
--00—ԼՄ