Արցախը՝ ՌԴ ռազմաբազա, արցախցիները՝ ...ապագայի ՌԴ քաղաքացիներ. Արմեն Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Երբ նայում ենք մեր տարածաշրջանում հեղափոխություն արած երկրներին՝ Վրաստան, Ուկրաինա և այլն, մենք տեսնում ենք, որ ամեն երկիր տարածքային կորուստ է ունեցել. Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, հիմա էլ Հայաստանը հեղափոխություն արեց, կորցրեց Ղարաբաղը»: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ունենք այսօր Արցախում. 1-ին՝ ՌԴ խաղաղապահներն այնտեղ են, 2-րդ՝ այդ երեք շրջանները Մարտակերտ Ասկերան Մարտունի վերածվում են ռուսական ռազմաբազայի, 3-րդ՝ ամենայն հավանականությամբ ՌԴ-ն սկսի այնտեղ բաժանել ՌԴ քաղաքացիություն, ինչպես եղավ Օսեթիայիում, Աբխազիայում. սա ենթադրում եմ՝ շատ արագ է տեղի ունենալու»,-ասել է փարձագետը:

Ըստ փորձագետի՝ 4-րդ հանգամանքը փոխում է իրավիճակը, որովհետև Ադրբեջանն այլևս չի կարող ռմբակոծել ՌԴ քաղաքացիներին:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիաներին, ՀՀ ներքաղաքական զարգացումներին և արցախյան թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ