Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել «սահմանի մյուս կողմում» գտնվող զինյալներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել «սահմանի մյուս կողմում» գտնվող զինյալների դիրքերին, որոնք նախօրեին երկրի հյուսիս-արեւմուտքում հարձակում էին գործել սահմանապահների վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղական հեռուստատեսությանը հաղորդում է, որ զինյալները կրել են «լուրջ վնաս», սակայն չի նշվում, թե որ երկրում են տեղակայված եղել գրոհայինների դիրքերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանները փորձել էին մտնել Իրանի տարածք:

--00--ԱՀ