Մի դարձեք գործիք պետական դավաճանի ձեռքում. Ղազինյանի կոչը իրավապահներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24News

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը կոչով դիմել է իրավապահներին:

«Կոչ, խնդրանք, պահանջ իրավապահ մարմիններին:

Հարգելի կոլեգաներ, վերջ տվեք անօրինական քաղաքական հետապնդումներին, մի դարձեք գործիք պետական դավաճանի ձեռքում՝ Հայրենիքը դավաճանելու իր առաքելությունն ավարտին հասցնելու գործում:

Ամոթ է, լուրջ մարդիկ եք, շատերիդ ճանաչում եմ, հարգում եմ, գիտեմ, որ ինքներդ չեք ընդունում այս դավաճանությունը:

Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու փոխարեն անհապաղ զբաղվեք ՀՀ ՊՆ կողմից Թուրքիային վաճառած զենքի գործով, այն զենքի,որը նախատեսված է եղել ՀՀ և ԱՀ զինված ուժերի համար: Ըստ որոշ տեղեկությունների, այդ զենքն ու զինամթերքը հասել է թուրքոման ահաբեկիչներին, որն օգտագործվել է մեր գործընկեր Ռուսաստանի և բարեկամ Իրանի զինվորների դեմ:

Հավատացեք, դա հազար անգամ ավելի կարևոր է:

Դուք, կատարելով այս իշխանության քաղաքական պատվերները, ձեզ հանցակից եք դարձնում իրենց գործած բազում աններելի մեղքերին ու հացանքներին:

Բարին ընդ ձեզ . . .»,- գրել է նա:

--00--ԱԹ