«Արդարությունն այս փուլում հաղթեց»․ Արթուր Վանեցյանը ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ազգային անվտանգության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։

«Փառք Աստծո, արդարությունը դեռևս այս երկրում կա և այս փուլում հաղթեց», - դատարանից դուրս գալիս ասաց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ծանր հանցագործություններ կատարելու կամ նախապատրաստելու կասկածանքով։

--00--ԱՀ