Թերևս այսօր կբացվի Լաչինի միջանցք․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

փաշինյան

Առաջիկա օրերին, թերևս հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և կգործի անխափան: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է»,- նշել է նա։

--00—ՄՀ