Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։

Նոյեմբերի 9-ի հարձակումից հետո կառավարության շենքի գույքը որոշակիորեն վնասվել է, ուստի սա նաև հարմար պատրվակ է Բաղրամյան տեղափոխվելու համար։ Ըստ օրենքի, Բաղրամյան 26-ը համատեղ օգտագործման ենթակա է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ