Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Իսպանացի պատգամավորը շեշտել է փախստական ​​ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն այդ հարցում: 

«Աշխարհի չի կարող շարունակել այլ կողմ նայել»,- նշել է պատգամավորը: 

Ինյարիտուն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում տեսել է քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ու քաղաքի հրետակոծությունը, և հայտնել էր իր աջակցությունն ու համերաշխությունն Արցախին: 

--00—ԼՄ