ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

նկար

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել նրան:

Երկու օր առաջ, երբ դավաճանական իշխանության դավաճան ղեկավարը բռնության ակնհայտ կոչեր արեց, ՀՀ ԱԱԾ-ին հորդորեցի անհապաղ զբաղվել խնդրով և կանխել հնարավոր բռնությունները:

Ցավոք ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ:

Դավաճան Նիկոլի կողմից ստեղծվող հրոսակախմբերի անդամներին տեղեկացնում եմ, որ բոլորիդ ինքնությունը պարզելը կարճ ժամանակի խնդիր է, իսկ խիստ պատասխանատվությունն անխուսափելի, որը վրա կհասնի իրական հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, դեռ կարող եք ճիշտ որոշում ընդունել:

Հ.Գ. Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել: Շատ ավելին կա արձանագրված...»

--00—ՄՀ