Լույսի մի շող հանուն Արցախի.Լոնդոնում կայանալիք համերգի հասույթը կուղղվի հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Լոնդոն

Հայ և օտար մի խումբ արվեստագետներ՝ երգիչներ, երաժիշտներ, դերասաններ նոյեմբերի 17-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցու մոտ հանդես կգան «Լույսի մի շող հանուն Արցախի» համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Երեկոյին մասնակցելու են թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Սթիվեն Իսերլիսը, ջութակահարներ Անյա Սաֆոնովան, Լևոն Չիլինկիրյանը, դաշնակահարներ Անահիտ Չաուշյանը, Էշլի Վոսը, Սեմ Ջյուիսընը, Եվգենի Սուդբինը, սոպրանոներ Անուշ Հովհաննիսյանը, Լուիզ Քեմընին, Թերեզա Գևորկյանը, Թագավորական քոլեջի թավջութակահարների խումբը, ջազ վոկալիստ Վերոնիկա Սուիֆթը և բարիտոն Յուրի Յուրչուկը:

--00—ՄՀ