Մոսկվայում վերջին հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

2

Մոսկովյան դրամատիկական թատրոնում վերջին հրաժեշտ են տալիս ԽՍՀԿ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Ռուսական ԶԼՄ-ները լուսանկարներ են հրապարակել սգո արարողությունից:

Նշենք, որ արարողությունը տևելու է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։

նկար

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է  նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում։

Նա ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս