Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

մրցավար

Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Խաղը կսպասարկի շոտլանդացի մրցավարներից կազմված բրիգադը` Բոբի Մադենի գլխավորությամբ: Նրան կօգնեն Դեվիդ Ռումը և Գրեմ Ստյուարդը: Չորրորդ պաշտոնյան է Դոնալդ Ռոբերտսոնը:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը  հանդես են եկել  նախախաղային մամուլի ասուլիսով:

Այսօր ,GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

--00—ՄՀ