Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Արայիկ Հ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և  ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:

Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»:

--00--ԱԹ