Փաշինյանի իշխանության գալու հանգամանքները չեն ազդել ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների վրա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

քաղաքական

Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

«Փողոցի միջով» իշխանության փոփոխությունը որևէ լավ բանի չի հանգեցնում»,- նշել է նա:

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետ կապված հանգամանքները որևէ կերպ չեն ազդել ՀՀ և ՌԴ հարաբերությունների վրա:

--00--ԱՀ