Հրդեհ է բռնկվել Ղարիբջանյան, Շենավան և Զարթոնք գյուղերում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

․

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 00:25-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ղարիբջանյան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:12-ին, մարվել՝ 02:41-ին: Այրվել են խորդանոցի տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և կուտակած վառելափայտ (մոտ 2 խմ)։

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:12-ին: Արվել է մոտ 450 հակ անասնակեր:

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:13-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։

--00--ԱՀ