Ռուսական Իլ-76 և Ան-124 նոյեմբերի 10-ից մոտ 170 չվերթ են իրականացրել դեպի Երևան. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Ռուսական Իլ-76 և Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները շարունակում են ռուս խաղաղապահների, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Նոյեմբերի 10-ից իրականացվել է ավելի քան 170 չվերթ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ աղբյուրի՝ ՌԴ զինված ուժերի 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու համար Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները իրականացրել են նյութական միջոցների, սպառազինության և ռազմական տեխնիկայի բեռնում ու թռիչք դեպի Երևան:

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել էր եռակողմ պայմանագիր , որի շրջանակում Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ