ԱՄՆ սենատորը ղեկավարութանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News

Մենենդես
Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը: Սենատորը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանված հայերին` հումանիտար աղետը կանխելու նպատակով:

Իր կոչում Մենենդեսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցությունը:

 

   
--00—ՄՀ