Ինձ համար մեծ պատիվ է եղել մարդկային վեհ հատկանիշներով դիվանագետի հետ աշխատելը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Anna

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Շնորհակալ եմ, պարո՛ն նախարար:

Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն:

Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարո՛ն Մնացականյան»:

նկար
նկար

--00—ԼՄ