Բաղդադի «կանաչ գոտու» վրա 4 հրթիռ են արձակել. կա 1 զոհ, 5 վիրավոր. DW

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Իրաք

Բաղդադի պետական հաստատությունների ու դեսպանատների շրջանը՝ այսպես կոչված «կանաչ գոտին», հրթիռակոծության է ենթարկվել։ Զոհվել է 1 երեխա, կա 5 վիրավոր, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ «կանաչ գոտու» տարածքում 4 հրթիռ է ընկել, 2-ը՝ դրա սահմաններից դուրս, ևս 1-ը պայթել է օդում։

Ըստ Իրանի անվտանգության ուժերի՝ հարվածներից մեկը հասցվել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա։ Մի քանի հրթիռ հաջողվել է խոցել՝ շնորհիվ C-RAM հակաօդային տակտիկական համակարգերի ներգրավման։ Այս պահին իրավապահները փորձում են պարզել՝ ով է կանգնած հրթիռակոծության հետևում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՊՆ պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը 2021-ի հունվարի 15-ից իր զորքերի թիվն Իրաքում 3000-ից կդարձնի 2500: 

--00—ԼՄ