Նշան Մունչյանի եղբորը ադրբեջանցիները սպանել են իր իսկ տանը՝ Շուշիում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

Մանուչյան

Անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանի ավագ եղբայր Աշոտ Մունչյանն ադրբեջանցիների կողմից սպանվել է Շուշիում: Այդ մասին Նշան Մունչյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում:

«Օրեր առաջ Շուշիում՝ իր իսկ տանը, ադրբեջանցիների կողմից սպանվել է իմ մեծ եղբայրը՝ Աշոտ Առաքելի Մունչյանը, ծնված 1951թ.: Երեկ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը Եռաբլուրում: Ես և իմ ընտանիքը սգում ենք իմ եղբոր և Արցախում զոհված բոլոր նահատակների հիշատակը»,- գրել է նախկին բռնցքամարտիկը:

--00—ՄՀ