Եռակողմ համաձայնագրի շուրջ պարզաբանման պահանջը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի խանդի դրսևորումն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Կոսաչով

ԱՄՆ և Ֆրանսիայի` ՌԴ-ին հասցեագրված պահանջները, թե պետք է պարզաբանումներ տրվեն ԼՂ հարցով եռակողմ համաձայնագրի վերաբերյալ, կարելի է բացատրել Ռուսաստանի հաջողությունների նկատմամբ խանդով: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձանաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան սպասում են ԼՂ հարցում Թուրքիայի դերի մասին մանրամասների: Նրա խոսքով` Վաշինգտոնն ու Փարիզն, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, նախկինի պես հավատարիմ են մնում իրենց դերակատարմանը և խոստովանում են, որ «բազմաթիվ հարցեր են մնում, որոնց շուրջ ռուսները պետք է պարզաբանումներ տան, և այդ հարցերից են եռակողմ համաձայնության պարամետրերը` ներառյալ Թուրքիայի դերակատարումը»:

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից նման պահանջը խանդ է. հանկարծ առանց իրենց մասնակցության ինչ-որ ձեռնարկ է հաջողվել»,- ասել է Կոսաչովը` նշելով, որ Փարիզն ու Վաշինգտոնը հիմա իրենք իրենց հարց են տալիս, թե ինչպես կարելի է դուրս գալ այս իրավիճակից, թե ինչու իրենք չկարողացան ԼՂ հարցում խաղաղապահ առաքելությունն իրականացնել այնքան հաջող, որքան արեց Ռուսաստանը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԼՂ հարցով բոլոր բանակցությունների ժամանակ ռուս դիվանագետները մշտապես կապի մեջ են եղել ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, ավելին, Ռուսաստանը առաջիկայում էլ ԵԱՀԿ ՄԽ անդամներին և համանախագահներին կիրազեկի ԼՂ-ում խաղաղապահ առաքելության ընթացքի մասին:

--00--ԱԹ