Փաշինյանը բացատրություն պետք է տա՝ ինչո՞ւ է մերժել Պուտինի՝ Շուշիի մասով առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռազմական փորձագետ, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Արթուր Եղիազարյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչից ելնելով է մերժել Պուտինի՝ Շուշիի մասով առաջարկությունը: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա համոզմունք հայտնեց՝ Շուշին հնարավոր էր պահել, շատ քիչ ուժ էր պետք այն հսկելու համար:

«Շուշիի մասով ինչ-որ բան այնպես չէ, մեր զորքը մարտական էր տրամադրված, ասում էին՝ սպառազինության պակաս չկա: Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ եղավ հետո: Կարծում եմ՝ բոլոր այս հարցերին անդրադառնալու ու պատասխանելու համար քննություն պետք է տարվի: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեծվել, որ Շուշիից ականանետով կարող են հարվածել Ստեփանակերտին, ու երաշխիք չկա, որ թշնամին չի գնա այդ քայլին»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյությում։

--0--ԿԿ